Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Վերականգնողական ու բուժական սրահ` Գավառում

Վերականգնողական ու բուժական սրահ` Գավառում
19.09.2013 | 14:17

Գավառ քաղաքի թիվ 1 հատուկ դպրոցի ֆիզիկական և մտավոր խնդիրներ ունեցող շուրջ 60 աշակերտի համար բացվել է վերականգնողական ու բուժական սրահ: Դրան համատեղ նորոգվել են նաև դպրոցին կից խիստ անհրաժեշտություն համարվող կավագործության, փայտամշակման, կարուձևի արհեստանոցները: Նշված սրահները համալրվել են նոր սարքավորումներով: Հատուկ դպրոցի մուտքը հարմարեցված է հաշմանդամների պահանջներին` կառուցվել է թեքահարթակ, հեշտացրել նրանց մուտքը դպրոց:

Այս ծրագիրը կյանքի է կոչվել Հայ օգնության ֆոնդի աջակցությամբ: ՀՕՖ-ն իր բարեգործական ծրագրերն իրականացնում է Նյու Յորքի աջակցման կոմիտեի հետ համատեղ:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2248

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ